Իրանը և Արցախյան ազատագրական պատերազմը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Այժմյան Անդրկովկասի սահմանները

Իրանի Իսլամական Հանրապետությունը (ԻԻՀ) մի քանի անգամ հանդես է եկել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդական առաքելության առաջարկություններով, հատկապես մինչև ԵԱՀԽ Մինսկի խմբի ձևավորումը (1992) դիմել է գործնական քայլերի։

Բովանդակություն

1988[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականի նոյեմբերին, ԽՍՀՄ փլուզումից մեկ ամիս առաջ, Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին Մոսկվայում առաջին անգամ պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ստանձնել միջնորդի դեր։

1989[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի սկգբին Իրանի Իսլամական Հանրապետություն ճանաչել է Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, դիվանագիտական հարաբերություններ հաստատել նրանց հետ։

1992[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱԿ-ի դրոշը

1992 թվականի փետրվարի 6-9-ը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Ր. Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության ԻԻՀ կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ, երբ ստորագրվել է (փետրվարի 9-ին) Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին հռչակագիր, ի թիվս այլ հարցերի, խանական կողմը կրկին հանդես է եկել միջնորդի դեր ստանձնելու առաջարկությամբ։ Մինչ այդ, նման առաջարկություն արվել էր նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը։

Ստանալով կողմերի պատրաստակամությունը՝ 1992 թվականի փետրվարի վերջին Հայաստանի Հանրապետության այցելած Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարը ներկայացրել է Իրանի տեսակետները հակամարտության կարգավորման հարցում և արել կոնկրետ առաջարկություններ։

ՄԱԿ-ի բարձրահարկ շենքը Նյու-Յորքում

Իրանի Իսլամական Հանրապետության հրավերով մարտի կեսին Թեհրանում Հայաստանի Հանրախետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխարտգործնախարարների մակարդակով տեղի են ունեցել բանակցություններ, որոնց ավարտին փոխարտգործնախարարները և Իրանի Իսլամական Հանրապետություն արտգործնախարարը ստորագրել են համատեղ հայտարարություն, համաձայն որի՝ մեկ շաբաթով հայտարարվում էր զինադադար։ Բանակցությունների ավարտական փուլին դիտորդի կարգավիճակով մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Ա. Գորդևը։

Համատեղ հայտարարության ընդունումից 10 օր անց իրանական միջնորդարան առաքելությունը (9 անդամ) Իրանի Իսլամական Հանրապետության փոխարտգործնախարար Մահմուդ Վայեզիի ղեկավարությամբ այցելել է Արցախի և և Հայաստանի Հանրապետություններ։ 1992ապրիլի 1-ին Հայաստանի Հանրապետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Իրանի և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների մասնակցությամբ Իջևանում տեղի է ունեցել հանդիպում, որին պետք է մասնակցեին նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները, որոնք, սակայն, վերջին պահին հրաժարվել են։ Մուհմուդ Վայեզիի առաքելությունը շարունակվել է մինչև ապրիլի 20-ը, որի ընթացքում իրանական կողմը առաջարկել է հակամարտող կողմերին համաձայնության գալ՝ զինադադար հաստատելու, ռազմագերիներին և զոհվածների դիակները փոխանակելու հարցերում։ Սակայն ռազմաքաղաքական իրադարձությունների սրման պատճառով Իրանի միջնորդական առաջին փորձը շոշափելի արդյունք չարձանագրեց։ Բայցևայնպես, ՄԱԿ-ը հավանություն տվեց Իրանի այդ քայլին։ Մայիսի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բուտրոս Ղալին հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարին՝ «գոհունակություն և աջակցություն» հայտնելով Թեհրանի միջնորդական ջանքերի առնչությամբ։

Տարածաշրջանում Մ. Վայեզիի մեկամսյա գործունեության արդյունքում հակամարտող կողմերի միջե համաձայնություն է ձեռք բերվել Թեհրանում զումրաել Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Իրանի ղեկավարների գագաթնաժողով։ 1992մայիսի 6-8-ը տեղի ունեցած գագաթնաժողովում Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Արի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին ստորագրել են եռակողմ հայտարարություն, համաձայն ոփ՝ Մ. Վայեգին պետք է կրկին ժամաներ տարածաշրջան՝ Բաքու, Երևան և Ստեփանակերտ՝ զինադադարն իրականացնելու համապատասխան մեխանիզմներ մշակելու համար։

Շուշիի ազատագրումը մասնակցած տանկ(S-72)

Շուշիի ազատագրումը և Լաչինի միջանցքի բացումը դժգոհությամբ է ընդունվել Իրանում՝ եռակողմ հայտարարության ստորագրման օրը։

Այդ պատճառով Լաչինի միջանցքի բացումից (1992 թվականի մայիսի 18) հետո Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունը Ադրբեջանի Ռազմական Նախարարության և Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության միջոցով, ստեղծված իրավիճակից մտահոգ, հակամարտող կողմերին կոչ է արել՝ ելակետ ընդունել մայիսի 8-ի թեհրանյան եռակողմ հայտարարությունը և վերադառնալ նախկին դիրքերին։ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաև հունիսի 16-ին՝ նշելով, որ հայտարարության պայմանները կատարելու դեպքում Իրանը պատրաստ է կրկին ստանձնել իր խաղաղարար առաքելությունը։ Միաժամանակ Իրանում, հատկապես Արևելյան Ատրպատականում և թյուրքախոս այլ շրջաններում տեղի են ունեցել հակահայկական ցույցեր։

Մինսկի խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսաստանի, ԵԱՀԽ-ի և Մինսկի խմբի հետագա ակտիվության շնորհիվ հակամարտության կարգավորումը հիմնականում ընթացել է Մինսկի խմբի շրջանակներում։ Իրանը, սակայն, բազմիցս հայտնել է միջնորդական առաքելությամբ կրկին հանդես գալու իր պատրաստականությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png