Պատկերների ճանաչում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պատկերների ճանաչում, կերպարների ճանաչում, գիտական ուղղություն, որը տված բազմության պատկերները ճանաչող և դասակարգող համակարգեր ու սարքեր ստեղծելու համար մշակում է համապատասխան սկզբունքներ։ Պատկերի տակ հասկացվում է տարբեր առարկաների, երևույթների, պրոցեսների, իրադրությունների, ազդանշանների արտապատկերումը հարթության սահմանափակ դաշտի վրա, իսկ կերպարը միևնույն հատկանիշներ ունեցող պատկերների ինվարիանտ հատկությունն է։ Պատկերները լինում են կոնկրետ (տարածաժամանակային պատկերներ) և վերացական (մտային պատկերներ և հասկացություններ)։ Պատկերների ճանաչման համակարգեր և սարքեր ստեղծելու առաջին փորձերն արվել են 20-րդ դարի 50-ական թվականներին, իսկ 60-ական թվականներին էլեկտրոնային տեխնիկայի, ԹՀՄ-ների զարգացման շնորհիվ ճանաչման ավտոմատ համակարգերը լայն կիրառություն ստացան։ Պատկերների ճանաչման մեթոդները կիրառվում են տարբեր հիվանդությունների մեքենայական ախտորոշման պրոցեսում, երկրաբանության մեջ օգտակար հանածոների կանխորոշման, տնտեսական և սոցիալական վերլուծության համար, հոգեբանության, քրեագիտության, լեզվաբանության, օվկիանոսագիտության մեջ, միջուկային և տիեզերական ֆիզիկայում, կառավարման ավտոմատացված համակարգերում։ Միևնույն հատկանիշներ ունեցող պատկերների ենթաբազմությունը կազմում է դաս, որի կոմպակտությունը որոշվում է պատկերների հատկությունների միջև եղած ներքին կապերով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 156 CC-BY-SA-icon-80x15.png