Վիքիպեդիա:Ընթացիկ իրադարձություններ
Բովանդակություն |
---|
Ընթացիկ իրադարձություններ էջում համառոտ գրանցվում են Հայերեն Վիքիպեդիայի զարգացման ընթացքում տեղի ունեցած հիշարժան փաստերը: Խնդրում ենք ավելացնել ընթացիկ իրադարձությունների մասին փաստեր՝ արձանագրելով այս վիքինախագծի պատմությունը: Ժամանակագրական կարգը պահպանելու համար՝ ավելացրեք նոր փաստերը էջի վերևից:
Արխիվ |
---|
2018[խմբագրել կոդը]
Մարտի 23-25[խմբագրել կոդը]
Մարտի 23-25-ը Ծաղկաձորի «Ալպինա» հանգստյան տանը տեղի ունեցավ «Վիքին սիրում է գիտություն» նախագծի փետրվարյան երկօրյակը։
Փետրվարի 22-25[խմբագրել կոդը]
Փետրվարի 22-25-ը Աղվերանի Պարկ Ռեզորթում «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում տեղի ունեցավ փետրվարյան Վիքիհավաքը։
Փետրվարի 20[խմբագրել կոդը]
Փետրվարի 20-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում թեմատիկ վորքշոփ էր կազմակերպվել Մրգավանի վիքիակումբի երեխաների համար։ Վորքշոփի ժամանակ ակումբի անդամները գրեթե ամբողջությամբ սրբագրել են Վրթանես Փափազյանի երկերը։
Ձմեռային Վիքիճամբար 2018[խմբագրել կոդը]
Փետրվարի 2-8-ը Աղվերանում «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավի շրջանակներում կազմակերպվել էր Ձմեռային Վիքիճամբար 2018-ի առաջին հերթափոխը։ 6 օրվա ընթացքում ավարտուն վիճակի է հասցվել մոտավորապես 27 հոդված։
Հունվարի 15[խմբագրել կոդը]
Հունվարի 15-ին Վիքիպեդիան դարձավ 17 տարեկան։ Այդ առթիվ Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպվեց Վիքիպեդիայի ծննդյան միջոցառում։
2019[խմբագրել կոդը]
Հունվարի 5[խմբագրել կոդը]
Հայերեն Վիքիպեդիայում Gevorg Ghazaryan մասնակցի կողմից գրվեց 250000-րդ հոդվածը: