Վիքիպեդիա:Խորհրդարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորհրդարան․ վիքիքննարկումների մայր հարթակ

Բարի գալուստ Հայերեն Վիքիպեդիայի քննարկումների մայր հարթակ։ Այս էջը նախատեսված է Հայերեն Վիքիպեդիային առնչվող խնդիրների, նոր գաղափարների քննարկման, մտքերի փոխանակման և աշխատանքների համակարգման համար։

Որոնել Խորհրդարանի պահոցում

↓ Ավելացնել նոր քննարկում

Ընթացիկ քվեարկություններ. Ադմին 0 | Տեխադմին 0 | Բոտ 0 | Ընտրյալ հոդված 0 | Լավ հոդված 0 | Ընտրյալ ցանկ 1 | Գնահատում 1 | Տարվա հոդված 0 | Կանոնակարգ 0[թարմացնել]

↱
  • ՎՊ:ԽՈՐՀՐԴ

Հայերեն Վիքիպեդիայի ծննդյան միջոցառում[խմբագրել կոդը]

Սիրելի՛ խմբագիրներ, այս կիրակի՝ փետրվարի 16-ին Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում առաջին անգամ տոնելու ենք Հայերեն Վիքիպեդիայի ծննդյան օրը։

Օրակարգը ներառում է խմբագրաթոն, ինչպես նաև ջութակի ուղեկցությամբ պարային երաժշտություն։ Իսկ մինչ ուշ գիշեր մնացողների հետ ժամը 00:00-ին արդեն պաշտոնապես նշելու ենք հանրագիտարանի ծննդյան օրը։

Գրանցումը պարտադիր է։ Գրանցվելու համար այցելեք այստեղ։

Wikimedia Armenia logo.svg

Երաժշտական խմբագրաթոն[խմբագրել կոդը]

Հարգելի՛ համայնք, առաջարկում եմ սկսել երաժշտական թեմատիկայով խմբագրաթոն, որովհետև վերջին շրջանում այդ թեմային նվիրված բազմաթիվ հոդվածներ են խմբագրվում։ Կարծում եմ այն կօգնի այդ թեմատիկայով խմբագրողների համար խմբագրումներն էլ ավելի հետաքրքիր դարձնել։ Առաջարկում եմ անցկացնել մարտի 1-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում։ Խմբագրաթոնի ընթացքում խմբագրելու ենք հիմնականում անգլալեզու և իսպանալեզու երգեր (ոչ ռաբիս), ինչպես նաև բարելավելու ենք երգիչների մասին հոդվածները և ստեղծելու ենք նրանց սկավառակագրություններին, մրցանակների ցանկերին, համերգային շրջագայություններին, երաժշտական ալբոմներին և սինգլներին նվիրված հոդվածներ։ Մի խոսքով՝ այն ամենն, ինչ կապված է երաժշտության հետ։ Սիրով՝ --Angelixus (քննարկում) 10:43, 18 Փետրվարի 2020 (UTC) Face-grin.svg։

Քվեարկություն[խմբագրել կոդը]

Կողմ
  • Symbol support vote.svg Կողմ, միտքը բավական հետաքրքիր է, սակայն ինչպես նշեց ∑ίγμα (քնն.) մասնակիցը՝ մարտին արդեն մի քանի նախագծեր կան, առաջարկում եմ խմբագրաթոնի ժամկետը դարձնել ապրիլի 1-ից մայիսի 1-ը։ ArmSirius (քննարկում) 12:56, 22 Փետրվարի 2020 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ, շատ հիասքանչ գաղափար է, շուտվանից դեռ այսպիսի լավ նախագծի առաջարկ չէր եղել: Ժամկետի վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող: --PinkBaby (քննարկում) 13:04, 20 Փետրվարի 2020 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ--Օmıcrօn 22:24, 23 Փետրվարի 2020 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ եմ խմբագրաթոնն ապրիլի 1-30 անցկացնելուն:--Գևորգ💬 17:25, 24 Փետրվարի 2020 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ --TheBabushka (քննարկում) 19:34, 25 Փետրվարի 2020 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ--Daughter of Billie (քննարկում) 01:00, 29 Փետրվարի 2020 (UTC)
  • Symbol support vote.svg Կողմ եմ խմբագրաթոնն ապրիլի 1-30 անցկացնելուն: --Արեն (քննարկում) 16:00, 6 Մարտի 2020 (UTC)
Դեմ
  • Symbol declined.svg Դեմ, բայց ոչ թե նախագծին, այլ ժամկետներին: 3-4 նախագիծ սկսվում է մարտին: --∑ίγμα (քնն.) 13:44, 18 Փետրվարի 2020 (UTC)
  • Symbol declined.svg Դեմ ժամկետին, քանի որ այդ հարցադրմանը կազմակերպիչներն այդպես էլ չարձագանքեցին։ --23artashes (քննարկում) 05:19, 24 Փետրվարի 2020 (UTC)
Հարգելի՛ ∑ίγμα և 23artashes, քանի որ մարտ ամսին կան մի քանի նախագծեր, ապա առաջարկում եմ տեղափոխել նախագիծը ապրիլի 1-30 ընկած ժամանակահատվածում:--Angelixus (քննարկում) 16:53, 24 Փետրվարի 2020 (UTC)

Կարծիքներ, հարցադրումներ[խմբագրել կոդը]

Նույն ժամանակահատվածում 3 նախագիծը մի քիչ շատ չէ՞. մարտի 1-31-ին նախատեսվում է հուշարձանների մրցույթը, իսկ 21-ին սկսվելու է CEE spring 2020-ը։ --23artashes (քննարկում) 11:50, 18 Փետրվարի 2020 (UTC)

Մարտին նախատեսվում է նաև «Կանանց նվիրված խմբագրաթոնների շարք» ունենալ:--TonJ (քննարկում) 20:27, 21 Փետրվարի 2020 (UTC)

Նոր քվեարկություն՝ «Մեծ Հայքի գավառների ցանկ»[խմբագրել կոդը]

Vote3 final.png

Հարգելի՛ վիքիհամայնք, «Մեծ Հայքի գավառների ցանկ» հոդվածն առաջադրվել է քվեարկության որպես ընտրյալ ցանկ։ Խնդրում ենք քվեարկել այստեղ։--∑ίγμα (քնն.) 01:58, 19 Փետրվարի 2020 (UTC)

Ողջույն բոլորին: Եթե կրկնօրինակ հոդված է լինում, ապա հինը պահվում է, նորը ձուլվում-ջնջվում չէ՞: Մենք վաղուց ունենք Մեծ Հայքի վարչական բաժանում հոդվածը, որը, ըստ կանոնակագի, մնալու է. այն գավառների ցանկն է՝ ուղղակի անվանումն է այլ: Ու քանի որ նախկինը աղբյուրներ չունի, ու վիքիֆիկացման կարիք ունի, ապա այս՝ գնահատման առաջադրված հոդվածը, ըստ էության, պիտի ողջ բովանդակությամբ տեղափոխվի այնտե՞ղ: Եվ մի բան էլ. Մեծ Հայք հոդվածում էլի կա այս ցանկից՝ հեռացնելու՞ ենք, թե մնալու է հոդվածում: Հարգանոք՝ --Valen1988 (քննարկում) 14:26, 17 Մարտի 2020 (UTC)

Տեղեկացում Վիքիմեդիա Հայաստանից հեռանալու վերաբերյալ[խմբագրել կոդը]

Հարգելի՛ խմբագիրներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ազատման դիմում եմ ներկայացրել Վիքիմեդիա Հայաստանի նախագահին, և այսօր իմ աշխատանքային վերջին օրն էր Վիքիմեդիա Հայաստանում։ Այսուհետ ես հանդես եմ գալու միայն կամավորի կարգավիճակում։ Շնորհակալություն բոլոր գործընկերներիս և խմբագիրներին այս ընթացքում ունեցած համագործակցությունների և արդյունավետ աշխատանքի համար։

Հարգանքով,

--Dato (WMAM) (քննարկում) 16:52, 28 Փետրվարի 2020 (UTC)

Dato (WMAM) ջան, շնորհակալություն քեզ ամեն ինչի համար, դեռ կհանդիպենք վիքիաշխարհում։ ))) - Kareyac (քննարկում) 18:05, 28 Փետրվարի 2020 (UTC)

Օգնության վահանակի հարցեր[խմբագրել կոդը]

Ողջույն համայնք։ Որտեղի՞ց են գրում «Օգնության վահանակի» հարցերը ու ինչի՞ են դրանք երբեմն հայտնվում որոշ մասնակիցների քննարկման էջերում։ Ինչ-որ բան կարծես բաց եմ թողել։ Մերսի--Ավետիսյան91 (քննարկում) 06:41, 3 Մարտի 2020 (UTC)

Խոսքն այստեղի վերջին հարցերի մասին է։ Նաև հարցնողը պատասխանելիս նոր քննարկում է բացվում՝ շարունակելու փոխարեն։--Ավետիսյան91 (քննարկում) 06:43, 3 Մարտի 2020 (UTC)
Անկեղծ ասած ինձ էլ էր այդ հարցի պատարսխանը հետաքրքրում․ կարծում եմ մենթորային համակարգի ներդրման արդյունք է։--Nooberella💬 09:15, 3 Մարտի 2020 (UTC)
Նաև նկատել եմ, որ որոշ մասնակիցների քննարկման էջերում այդ հարցերն անպատասխան են մնում։--Ավետիսյան91 (քննարկում) 09:19, 3 Մարտի 2020 (UTC)
Օգնության վահանակը հասանելի է նոր գրանցված մասնակիցներին։ Երբ ցանկանում են նոր էջ ստեղծել, խմբագրման վահանակում կապույտ գրությամբ կոճակ է երևում։ Եթե չեմ սխալվում, @ԱշոտՏՆՂ-ը հատուկ էջ էր ստղծել, որտեղ օգնել ցանկացող կամավորները ստորագրել էին։ --ջեօ (✡) 16:06, 8 Մարտի 2020 (UTC)
Մերսի GeoO ջան։--Ավետիսյան91 (քննարկում) 12:51, 9 Մարտի 2020 (UTC)

Արտակարգ դրության մեզ վերաբերվող սահմանափակում[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, Հայաստանի Հանրապետությունում, մինչև ապրիլի 16-ը հայտարարված է Արտակարգ դրություն կապված COVID-19 կորոնավիրուսի համաճարակի հետ։ Որպես Վիքիպեդիացի մեր համար կարևոր է հետևյալ հատվածը։ Խնդրում եմ ծանոթանալ և խստիվ հետևել։

«Գլուխ 7. ԶԼՄ-ների առանձին հրապարակումների, հաղորդումների արգելքներ:

ՀՀ-ում, ինչպես նաև ՀՀ տարածքներից դուրս վարակման առկա և նոր դեպքերի, անձանց առողջական վիճակի, վարակի աղբյուրների, առկա կամ հնարավոր վարակակիր անձանց հետ շփված այլ անձանց շրջանակի զննում, վարակի թեստավորումն անցնող անձանց և մեկուսացվածների քանակի, ինչպես նաև խուճապի հանգեցնող կամ խուճապային իրադրություն ստեղծելու վտանգ պարունակող տեղեկությունների վերաբերյալ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների, հաղորդումների (այսուհետ՝ հաղորդում) հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ՝ ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում դրանց հրապարակումների ձևով, ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ ԶԼՄ-ների կողմից, կատարվում է միայն պարետատան կողմից տրամադրված տեղեկատվությանը (այսուհետ՝ պաշտոնական տեղեկատվություն) հղում կատարելով:

Սահմանված հաղորդումները չպետք է հակասեն պաշտոնական տեղեկատվությանը և պետք է հնարավորինս վերարտադրեն այն:

Սույն գլխով սահմանված սահմանափակումները չեն կիրառվում պետական պաշտոնատար անձանց կողմից կատարված հաղորդումների կամ նրանց հաղորդումներին կատարված հղումների նկատմամբ:

Սույն գլխով սահմանված դրույթների խախտմամբ կատարված հաղորդումները ենթակա են անհապաղ վերացման այն կատարած անձանց կողմից»:

Խախտումների դեպքում մենք հավանաբար պարտադրված կլինենք առանց հավելյալ զգուշացումների և տեղեկացումների կիրառել տեխնիկայան միջոցները։ Առողջություն, համբերություն և հանդարտություն բոլորիս։ --Ալեքսեյ a.k.a. Xelgen (քննարկում) 14:52, 16 Մարտի 2020 (UTC)

Ֆրանսիայից որևէ խմբագիր արտակարգ դրության մասին հոդվածում տեղեկություններ է գրում, ոնց ես արգելելու նրան խմբագրումներ կատարել, ինչի՞ հիման վրա ես արգելելու։ --Գարդմանահայ (քննարկում) 14:59, 16 Մարտի 2020 (UTC)

Ո՞նց ես հասկանալու, թե խմբագիրը Ֆրանսիայից է Գարդմանահայ: --Valen1988 (քննարկում) 15:37, 16 Մարտի 2020 (UTC)
Ես ինչի՞ պետք է հասկանամ, ինձ ընդհանրապես հետաքրքիր չի, թե խմբագիրը որտեղից է։ Չհասկացա քո հարցը Ալեքսեյ a.k.a. Xelgen-ի գրածի համատեքստում։--Գարդմանահայ (քննարկում) 15:41, 16 Մարտի 2020 (UTC)
Ցիտում եմ քեզ՝ «Ֆրանսիայից որևէ խմբագիր արտակարգ դրության մասին հոդվածում տեղեկություններ է գրում» Գարդմանահայ: --Valen1988 (քննարկում) 15:45, 16 Մարտի 2020 (UTC)
Valen1988, լավ ես անում, բայց ինչի՞ համար ես ցիտում, ես դա չհասկացա։--Գարդմանահայ (քննարկում) 15:47, 16 Մարտի 2020 (UTC)
Որովհետև գրել ես, թե ո՞նց է արգելելու Ֆրանսիայից ինչ-որ մեկին խմբագրումներ կատարել, ես էլ հարց եմ տալիս քեզ, թե դու ի՞նչ գիտես, թե տվյալ խմբագիրը Ֆրանսիայից է.... Գարդմանահայ: --Valen1988 (քննարկում) 15:49, 16 Մարտի 2020 (UTC)
Արգելելու մասին այս քննարկումը ես չեմ բացել, և հետևաբար այդ հարցի հասցեատերը ես չեմ։ Valen1988, քո կարծիքով եթե Հայաստանից դուրս բնակվող որևէ մեկը 2020 թվականին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության մասին հոդվածում խմբագրում անի, ապա Հայերեն Վիքիպեդիայի ադմինիստրատորն իրավունք ունի այն ջնջե՞լ՝ հիմնվելով Արտակարգ դրության մասին Հայաստանի օրենքին։ Իսկ ինչպե՞ս է նա որոշելու, թե խմբագրումը կատարելու պահին ով է Հայաստանում և ով ոչ։--Գարդմանահայ (քննարկում) 15:57, 16 Մարտի 2020 (UTC)
Գարդմանահայ, դրա համար հարցը տվեցի, քանի օր օրինակը դու ես գրել, ու ասի կարո՞ղ է հատուկ գործիք կա գաջեթներում, որը ցույց է տալիս խմբագրի որտեղ գտնվելը ու ես չգիտեմ դա: Իսկ ինչ վերաբերում է հարցիդ՝ դիմի՛ր ադմիններին: Ես որպես վիքիխմբագիր՝ այս պահին այլ ոլորտով եմ հետաքրքրված: Հաջողություն: --Valen1988 (քննարկում) 16:02, 16 Մարտի 2020 (UTC)

Նախագիծը հայերեն է և ոչ հայկական։ Առանձին երկրի կառավարության որոշումը չի կարող ազդել Հայերեն Վիքիպեդիայի վրա։ Հայաստանի հետ այնքանով կապ ունենք, որ այդ երկրի պետական լեզուն և նախագծի լեզուն համընկնում են։ Հայերեն Վիքիպեդիայում կարող են տեղ գտնել նաև ՀՀ կառավարական աղբյուրին չհամաատասխանող ինֆորմացիա։ --Ավետիսյան91 (քննարկում) 15:16, 16 Մարտի 2020 (UTC)

Ավետիսյան91, Հայերեն Վիքիպեդիայում չպետք է տեղ գտնեն ՀՀ կառավարական աղբյուրներին չհամատասխանող ինֆորմացիա, քանի որ ներկայումս բոլորս որպես պաշտոնական աղբյուր պետական աղբյուրներն ենք համարում: Այդպես չէ՞: Գարդմանահայ, ես էլ, անկեղծ ասած, չհասկացա Xelgen-ի գրածի համատեքստում ձեր հարցը:--TonJ (քննարկում) 15:57, 16 Մարտի 2020 (UTC)
TonJ, եթե Ալեքսեյ a.k.a. Xelgen-ն էլ չհասկանա իմ հարցը, կպարզաբանեմ։ --Գարդմանահայ (քննարկում) 15:58, 16 Մարտի 2020 (UTC)
@TonJ, Չէ, այդպես չէ։ Հայերեն Վիքիպեդիան պաշտոնական տեղեկագիր չէ։ Հայաստանի կառավարության որոշումը ուժ չի Վիքինախագծում։ Հակասության դեպքում երկիրը կարող է արգելափակել տվյալ նախագիծը այդ երկրում, բայց ոչ ավելին։ Այդպես բազմիցս եղել է Թուրքիայում։ --Ավետիսյան91 (քննարկում) 16:07, 16 Մարտի 2020 (UTC)

Կառավարությունը ԶԼՄ-ների առանձին հրապարակումներ արգելելու է, ու դա իր գործն է։ Մենք հեղինակավոր աղբյուրներից ենք վերցնելու նյութերը ինչպես միշտ, մյուսների հետ գործ չունենք։ Եվս մեկ անգամ կարիք է առաջանում մամուլից առանձնացնել անպատասխանատու և կեղծ լուրեր տարածող պարբերականները և սև ցուցակ կազմել։--BekoՔննարկում 18:14, 16 Մարտի 2020 (UTC)

Միանգամայն համաձայն եմ Beko-ի հետ։ Հայերեն Վիքիպեդիան չի ենթարկվում առանձին երկրի ներպետական օրենքներին ու որոշումներին։--Ավետիսյան91 (քննարկում) 18:22, 16 Մարտի 2020 (UTC)

Զգուշացում[խմբագրել կոդը]

Հարգելի համայնք, ուզում եմ միասին հասկանանք ինչ հիմնավորմամբ է Հայերեն Վիքիպեդիայի որոշ հոդվածների խմբագրման ժամանակ ավելացել հետևյալ զգուշացումը։ Սա COVID-19 պանդեմիա հոդվածից է։ Խնդրում եմ չշեղվել հարցադրման թեմայից։ Չեմ բացառում, որ կարող են լինել ավելորդ հայրենասիրական պաթետիզմին սահմանակցող մեկնաբանութուններ, սակայն առավել խրախուսելի են ողջամիտ կարծիքները, մասնավորապես․

  1. Արդյո՞ք առանձին երկրի ներպետական որոշումները ազդեցություն ունեն Հայերեն Վիքիպեդիայի վրա։
  2. Արդյո՞ք հնարավոր արգելափակման մասին զգուշացումը համապատասխանում է արգելափակման մասին նախագծի Կանոնակարգին։
  3. Արդյո՞ք առանց համայնքի որոշման նման փոփոխության հնարավորություն կա։
  4. Արդյո՞ք նախագծում այս հնարավոր սահմանափակումը չի հակասում Վիքինախագծերի գաղափարախոսությանը։

Խնդրում եմ կարծիքները գրել նախագծի համապատասխան կանոնակարգերի հղումներով։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 12:51, 17 Մարտի 2020 (UTC)

Ավետիսյան91, ո՞վ է ավելացրել նման բան։--Գարդմանահայ (քննարկում) 14:47, 17 Մարտի 2020 (UTC)
Տեղյակ չեմ։--Ավետիսյան91 (քննարկում) 15:59, 17 Մարտի 2020 (UTC)
Առանց համայնքի հետ քննարկման, առանց այս քննարկման վերջնական եզրահանգման ի՞նչ հիմնավորմամբ է նման բան արվել։--Գարդմանահայ (քննարկում) 16:10, 17 Մարտի 2020 (UTC)
Ես ուշ միացա, ինձ մոտ ոչինչ չկա: Ավետիսյան ջան, սա չգրանցված մասնակիցների համա՞ր է, թե՞ արդեն հանվեց: --Հայկ (արաբագետ) 10:22, 18 Մարտի 2020 (UTC)
@Hayk.arabaget ջան, երեկ ողջ օրը եղել է, բոլոր մասնակիցների համար։ Հավանաբար մեր տեխադմինները, ադմինները պատասխանեն։--Ավետիսյան91 (քննարկում) 10:29, 18 Մարտի 2020 (UTC)

Ինֆո՝ MediaWiki:Abusefilter-covid19-emergency--Ավետիսյան91 (քննարկում) 10:33, 18 Մարտի 2020 (UTC)

Փորձեմ պատասխանել Ավետիսյան91 հարցերին, շնորհակալություն հարցադրման համար։
  1. Ներպետական որոշումները իհարկե չեն կարող ազդեցություն ունենալ Վիքիպեդիայի վրա, այդպիսի ընդհանուր որոշում չկա,
  2. Արգելափակման մասին որոշումը պետք է կայացնել միմիայն Վիքիպեդիայի կանոններին համապատասխան, եթե չկա համայնքի այլ որոշում։
  3. Ոչ
  4. Հակասում է։

Բայց հարկ եմ համարում հիշեցնել, որ ոչ հավաստի տեղեկության տարածումը Վիքիպեդիայում արգելված է, դրանք պետք է լինին հավաստի աղբյուրներին հղումներով (պարտադիր չէ պաշտոնական)։--Սամվելքննարկում 18:19, 21 Մարտի 2020 (UTC)

Շնորհակալ եմ, հարգելի @Samo04, սպառիչ պատասխանների և դիրքորոշում հայտնելու համար։ Համակարծիք եմ։ Երկրորդ մասի հետ նույնպես համաձայն եմ․ բոլորս էլ փորձում ենք նախագծում պայքարել կեղծ և ոչ հավաստի ինֆորմացիայի տարածման դեմ։ Պարզապես այս պահին նաև ֆիքսենք, որ Վիքինախագծերի գաղափարախոսության և Հայերեն Վիքիպեդիայի կանոններին հակասող գործողություն է կատարվել, որին, ենթադրվում է, որ պետք է հետևի այդ զգուշացման կաղապարը հանելու պահանջ (նաև ադմինների կողմից) և գործողությունը կատարողին՝ զգուշացում։--Ավետիսյան91 (քննարկում) 18:42, 21 Մարտի 2020 (UTC)

Նոր գնահատում՝ «Մելիքգյուղ»[խմբագրել կոդը]

QSicon in Arbeit.svg

Հարգելի՛ վիքիհամայնք, «Մելիքգյուղ» հոդվածը ներկայացվել է գնահատման: Խնդրում ենք հայտնել ձեր կարծիքը գնահատման ենթաէջում։ Քանի որ կարծես փոքր-ինչ պակասել են քննարկումները, սիրով սպասում եմ առողջ և հետաքրքիր քննադատության, կարծիքների և ուղղումների ։Դ Կանխավ շնորհակալ եմ։ Սիրով՝ --Nooberella💬 18:30, 22 Մարտի 2020 (UTC)