OCLC

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
OCLC
Kilgour Building, OCLC, Dublin, OH.jpg
OCLC logo.svg
ՏեսակԿոոպերատիվ և կազմակերպություն[1]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Հիմնադրվածհուլիսի 5, 1967
Գլխադասային գրասենյակDublin, ԱՄՆ և Դուբլին, Իռլանդիա[1]
ՀիմնադիրFred Kilgour?
Կայքoclc.org

OCLC ('Online Computer Library Center, Inc., OCLC, թարգմանաբար՝ «Առցանց համակարգչային գրադարանային կենտրոն»), ոչ առևտրային անդամակցական համակարգչային գրադարանային ծառայություն և գիտահետազոտական կազմակերպություն, որի հասարակական նպատակն է «աշխարհի տեղեկատվությանը հասանելության ընդլայնումը և տեղեկատվության վրա ծախսերի կրճատումը»[2]: Հիմնվել է 1967 թվականի հուլիսի 6-ին՝ որպես ոչ առևտրային Օհայոյի քոլեջի գրադարանային կենտրոն[3]: Աշխարհի 170 երկրների ավելին քան 72 հազար գրադարաններ գրադարանային նյութերի որոնման, գնման, կատալոգավորման, փոխառության և պահպանման համար օգտվում են OCLC-ի ծառայություններից[4]: OCLC-ը և նրա անդամ գրադարանները համատեղ ստեղծել և սպասարկում են WorldCat համակարգը, որը այս պահին աշխարհի ամենամեծ առցանց բաց հասանելությամբ կատալոգն է (Online Public Access Catalog, OPAC): OCLC-ն ֆինանսավորվում է հիմնականում իր անդամ գրադարանների կողմից կատարվող վճարումների հաշվին (2016 թվականի տվյալներով՝ ընդհանուր առմամբ մոտ 200 միլիոն ԱՄՆ դոլար՝ տարեկան)[5]:

OCLC-ն նաև սպասարկում է Dewey Decimal Classification համակարգը:

Կազմակերպությունը ստեղծվել է Ֆրեդ Կիլգուրի կողմից, հիմնական գրասենյակը գտնվում է ԱՄՆ Օհայո նահանգի Դուբլին քաղաքում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 WeChangEd
    <a href="https://www.wikizeroo.org/index.php?q=aHR0cHM6Ly9oeS53aWtpcGVkaWEub3JnL3dpa2kvPGEgY2xhc3M9"external free" href="https://www.wikizeroo.org/index.php?q=aHR0cHM6Ly93aWtpZGF0YS5vcmcvd2lraS9UcmFjazpRODY5OTkxNTE">https://wikidata.org/wiki/Track:Q86999151"></a>
  2. «About OCLC»։ OCLC։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-16-ին։ Վերցված է March 18, 2010 
  3. IDEALS, Initial system design for the Ohio College Library Center: A case history
  4. «OCLC renames European division» (անգլերեն)։ Business First of Columbus։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-16-ին։ Վերցված է 2007-11-09 
  5. 2015/2016 OCLC annual report (English)։ Dublin, Ohio: OCLC։ 2014։ OCLC 15601580 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]