Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է MITից)
Jump to navigation Jump to search
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
MIT logo.svg
MIT Main Apr09.JPG
Տեսակհամալսարան, տեխնիկական համալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն[1]
Կարգախոսmens et manus
Հիմնադրված էապրիլի 10, 1861
ՀիմնադրիրWilliam Barton Rogers?
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[2], IIIF Consortium[3], Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[4], DDI Alliance?[5] և LIGO գիտական համագործակցություն[6]
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
ՏեղագրությունՔեմբրիջ
Հասցե77 Massachusetts Avenue, Cambridge, MA, 02139-4307[1]
Կայքweb.mit.edu
Կոորդինատներ: 42°21′35.352000099997″ հս․ լ. 71°5′31.596000100019″ ամ. ե. / 42.35982000002777426° հս․. լ. 71.09211000002778746° ավ. ե. / 42.35982000002777426; 71.09211000002778746
Massachusetts Institute of Technology Վիքիպահեստում
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

Մասաչուսեթսի Տեխնոլոգիական ինստիտուտ (անգլ.՝ Massachusetts Institute of Technology, MIT) համալսարան և հետազոտական ​​կենտրոն։ Հիմնադրվել է 1861 թվականին[7]։ Գտնվում է Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում։ Մեկը ամենահեղինակավոր տեխնիկական կրթական հաստատություններից ԱՄՆ-ում և աշխարհում[8]։

ՄՏԻ-ն աշխարհի հեղինակավոր համալսարանների վարկանշային աղյուսակում զբաղեցնում է առաջատար դիրքեր։ Նորարար է հանդիսանում ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտներում[9]։

Համալսարանը հայտնի է նաև բազմաթիվ այլ ոլորտներում, այդ թվում, կառավարման, տնտեսագիտության, լեզվաբանության, քաղաքագիտության և փիլիսոփայության, ֆիզիկական գիտություններում և ճարտարագիտությունում, և վերջերս էլ կենսաբանությամբ, տնտեսագիտությամբ, լեզվաբանությամբ և մենեջմենթով։

Հիմնադրվել է 1861 թվականին ի պատասխան Միացյալ Նահանգների աճող արդյունաբերականացմանը, ինստիտուտը օգտագործում էր ճարտարագիտական համալսարանի մոդելը և շեշտը դրեց լաբորատոր ուսուցման վրա։ MIT-ի սկզբնական շեշտադրումը կիրառական տեխնոլոգիաների վրա բակալավրում և մագիստրատուրայում հանգեցրեց ամուր համագործակցության արդյունաբերության հետ։ 1930 թվականին Կարլ Կոմպտոնի և Վանեվար Բուշի կողմից ծրագրային փոփոխությունները շեշտը դրեցին հիմնարար գիտությունների վրա։ 1934 թվականին MIT-ն ընդգրկվեց Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի մեջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի և Սառը պատերազմի ժամանակ հետազոտողները աշխատում էին համակարգիչներով, ռադարներով և իներցիալ ուղղորդությամբ։ Հետպատերազմյան պաշտպանության հետազոտությունները ներդրեցին դասախոսական կազմի և Ջեյմս Կիլեանի ներքո գտնվող համալսարանային համալիրի արագ ընդլայմանը։ Ներկայիս 168 ակր (68 հա) զբաղեցնող համալիրը բացվել է 1916 թվականին և ձգվում է 1 մղոն (1.6 կմ) Չարլզ գետի հյուսիսային ափի երկայնքով։

Այսօր համալսարանը ներառում է տարբեր ամբիոններ ուժեղ շեշտ դնելով գիտական, ճարտարագիտական և տեխնոլոգիական կրթության և հետազոտության վրա։ Ինստիտուտն ունի հինգ դպրոց և մի քոլեջ, ընդհանուր առմամբ 32 գիտական բաժանմունք։ 82 Նոբելյան մրցանակակիրներ, 52 գիտական ոլորտում ազգային մեդալակիրներ, 45 Ռոդեսի կրթաթոշակառուներ և 38 ՄաքԱրթուրի անդամներ կապված էին համալսարանի հետ։ Այն ամենաընտրողական համալսարաններից մեկն է և 2016 թվականի դասի համար ունեցել է 18,109 բակալավրի դիմորդ, որոնցից միայն 1,620-ն են ընդունվել, ընդունելու տոկոսը 8.95% է։

MIT-ը նաև ունի շատ ուժեղ ձեռնարկատիրական մշակույթ։ MIT-ի շրջանավարտների կողմից հիմնված ընկերությունների ագրեգացված եկամուտները կարող են գնահատվել, որպես աշխարհում 11-րդ խոշորագույն տնտեսություն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]